Leg Training
Ուժային դաս է ոտքի մկանների, ազդրերի և որովայնի պրեսի համար` տարբեր սարքավորումների
կիրառմամաբ։ Խորհուրդ է տրվում պատրաստվածության ցանկացած մակարդակի դեպքում։ Պարապմունքի տևողությունը 55 րոպե է։
Body Training
Ուժային դաս է մկանային բոլոր խմբերը մարզելու համար։Նպաստում է մկանային ուժի զարգացմանը,
դիմացկունությանն ու մարմնի համաչափության ձևավորմանը ։ Խորհուրդ է տրվում միջին պատրաստվածության դեպքում։
Պարապմունքի տևողությունը 55 րոպե է։
Abs Stretch
Եթե Դուք ուզում եք, որ Ձեր որովայնը լինի իսկապես ձիգ ու հարթ , ապա պրեսի մկաններին դիպուկ
հարվածը (ABD) հենց այն է, ինչ պետք է ։ Պարապմունքի տևողությունը 45 րոպե է։
Abs Back Stretch
Ուժային դաս է մեջքի մկանների և որովայնի պրեսի մարզման համար` ձգման և թուլացման վարժությունների
համադրությամբ։ Նպաստում է ողնաշարի ամրացմանը, որովայնի մկանների մարզմանն ու ճիշտ կեցվածքի ձևավորմանը։ Խորհուրդ է
տրվում պատրաստվածության ցանկացած մակարդակի դեպքում։ Պարապմունքի տևողությունը 55 րոպե է։
Interval Training
ՈՒժային դաս է աէրոբիկայի տարրերով` օգտագործելով ստեպ-պլատֆորմա և գնդակներ, նպաստում է
սիրտ-անոթային համակարգի գործունեությանը։
Pump It Up
Ունիվերսալ ուժային պարապմունք է ծանրաձողի կիրառմամբ։ Նպաստում է բոլոր մկանային խմբերի
զարգացմանը , դիմացկունությանը։ Ծրագիրը երաշխավորում է ճարպի "վառման" և մկանային ռելիեֆի ձևավորման գերազանց
արդյունքներ։ Խորհուրդ է տրվում պատրաստվածության ցանկացած մակարդակի դեպքում` մարզիչի հետ անհատական
խորհրդատվությունից հետո։ Պարապմունքի տևողությունը 55 րոպե է։




