Orange Fitness ակումբային քարտը սովորական իր կամ պլաստմասե կտոր չէ։ Շատ բաներ երբեմն դադարում են ուղղակի իր լինելուց. օրինակ , եթե ունեք Orange Fitness ակումբային քարտ, ապա սպորտային կոշիկները, մարզահագուստը, լողազգեստը, հայելին և կշեռքի սլաքը դառնում են ճիշտ կեցվածքի, ձիգ մարմնի, աշխույժ ապրելակերպի և ողջ օրվա ընթացքում լավ տրամադրության գրավականը։ Դրանք դառնում են կյանքի նոր ոճի մի մասնիկը։ Բացի այդ, դրանք, ինչպես շատ ուրիշ բաներ, գեղեցկացնում ու հարստացնում են Ձեր կյանքը։ Բայց առավելագույն արդյունքի հասնելու համար կարևոր է, որ Դուք այցելեք ակումբ ոչ պակաս, քան շաբաթական 2 անգամ , որպեսզի Դուք օր-օրի դառնանք ավելի և ավելի հիասքանչ:
Մեր ակումբային քարտը ( հուսով ենք,որ այն նաև Ձերն է կամ շատ շուտով կդառնա Ձերը ) Ձեզ հնարավորություն է տալիս 364 օր անսահմանափակ այցելելու մարզասրահ, մասնակցելու խմբակայի պարապմունքներին, լողալու բացօթյա և փակ լողավազաններում։ Ձեր առջև բաց են թուրքական և ֆիննական բաղնիքները, ջակուզիները, ինչպես նաև ՍՊԱ կենտրոնն ու սրճարանները։ Ակումբային քարտն ունի նաև փոքրիկ, բայց հաճելի անակնկալներ. օրինակ փափուկ բամբակե սրբիչները։ ՈՒշադրություն… Ձեր ակումբային քարտը ներառում է նաև պարտադիր բժշկական թեսթավորում և մարզասարքերի հետ ծանոթացում։
Եթե մի քանի տարի առաջ ֆիթնեսը եղել է նորաձև միտում, ապա այսօր այն կազմում է ժամանակակից մարդու կյանքի մի մասը։ Մենք սկսել ենք ավելի ուշադիր լինել մեր արտաքին տեսքի և ապրելակերպի նկատմամաբ, ամեն օր ձգտում ենք առավելագույնին` ընտրելով այն, ինչն ընդգծում է մեր անհատականությունը։
Orange Fitness ակումբը շարժվում է ժամանակին համընթաց` հաշվի առնելով բոլոր հաճախորդի ցանկությունները։ Մեր ակումբի խնդիրն է ձևավորել բարձր ֆիթնես մշակույթ Հայաստանում, և հուսով ենք ի դեմս Ձեզ գտնել համախոհներ։
Միացե'ք ORANGE FITNESS -ին



