Աէրոբիկայի պարապմունքների մասսայականությունը պատահական չէ. սա հիանալի հնարավորություն է ձեռք բերել կամ պահպանել ֆիզիկական լավ կառուցվածք, պակասեցնել քաշը, լավացնել նյութափոխանակությունը , ամրապնդել սիրտ-անոթային համակարգը, զարգացնել շարժումների կորդինացիան և պարզապես ստանալ շատ դրական լիցքեր։ Պարապմունքները առանձնանում են իրենց ոճով, նպատակաուղղվածությամբ և մատչելիությամբ։ Դրանք անցկացվում են ամեն օր` ըստ հստակ գրաֆիկի։

Aerobic Basic
Աէրոբիկայի հիմնական դրույթների ուսուցանում։ Խորհուրդ է տրվում մասնակցել սկսնակներին։ Պարապմունքի տևողությունն է 55 րոպե։

Fit-Ball
Մեծ գնդակների օգնությամբ իրականացվող պարապմունք է, որն ուղղված է մկանային կորսետի ամրապնդմանը, շարժումների կոորդինացիայի զարգացմանն ու դիմացկունությանը։ Պարապմունքի տևողությունը 45 րոպե է։

Step Basic
Ստեպ և պլատֆորմի օգտագործումով աէրոբիկա։ Նպատակը ստեպ աէրոբիկայի և ճիշտ տեխնիկայի հիմունքների ուսուցանումն է ։ Պարապմունքի տևողությունը 55 րոպե է։

Step Advance
Զարգացնում է հատուկ կոորդինացիան։ Խորհուրդ է տրվում նախնական դասընթացները անցած մարդկանց ։ Պարապմունքի տևողությունը 55 րոպե է։

Tai Bo
Աէրոբիկայի դասընթաց է` մարտարվեստների տարրերով ։Նպաստում է մկանների ամրապնդմանը, լավացնում է կոորդինացիան և սիրտ - անոթային համակարգի գործունեությունը։ Ծանրաբեռնվածությունը միջին կամ բարձր հաճախականության համար է նախատեսված ։ Խորհուրդ է տրվում կիրառել ցանկացած մակարդակի պատրաստվածություն ունեցող անձանց, մարզիչի հետ անհատական խորհրդատվությունից հետո, ինչպես նաև Aerobic Basic և Step Basic դասընթացն անցնելուց հետո ։ Պարապմունքի տևողությունը 55 րոպե է։

Cycle basic
Կարդիո պարապմունք է` հատուկ հեծանվասարքերի վրա։ Զարգացնում է ընդհանուր դիմացկունությունը, մարզում է սիրտ-անոթային համակարգը և ամրապնդում է բոլոր մկանային խմբերը։ Խորհուրդ է տրվում սկսնակներին։

Cycle
Բազմաբնույթ կարդիո ծրագիր է` հատուկ հեծանվասարքերի վրա։ Զարգացնում է ընդհանուր համբերատարությունը, մարզում է սիրտ - անոթային համակարգը և ամրապնդում է բոլոր մկանային խմբերը։ Խորհուրդ է տրվում պատրաստվածության ցանկացած մակարդակի մարդկանց։ Պարապմունքի տևողությունը 45 րոպե է։