"Orange Kids` Club" մանկական ակումբում Ձեր բալիկին ոչ միայն կզբաղացնեն, այլև անհատական
ծրագիր կկազմակերպեն նրա համար։ Երեխաների համար նախատեսված ֆիթնես ծրագրերում հաշվի են առնված աճող օրգանիզմի բոլոր
ֆիզիոլոգիական առանձնահատկությունները. այսինքն, դրանք ամբողջությամբ բխում են երեխաների շահերից և նրանց օրգանիզմի
զարգացման պահանջներից։ Պրոֆեսիոնալ մանկավարժներն ու մարզիչները մշակում են ծրագրեր 3-14 տարեկան երեխաների
համար` ելնելով նրանց տարիքային առանձնահատկություններից, որը նպաստում է նրանց ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր զարգացմանը։
Խաղում ենք ուրախ
Աշխույժ խաղերի ձևով պարապմունքներ են 3 - 5 տարեկան երեխաների համար` ուղղված ֆիզիկական հատկանիշների զարգացմանը ։ Պարապմունքի տևողությունը 35 րոպե։
Ամուր ընկույզիկ
Պարապմունք 3 - 5 տարեկան երեխաների համար` ուղղված մկանային կորսետի ամրապնդմանը, կեցվածքի ձևավորմանը, հարթաթաթության կանխարգելմանը։ Պարապմունքի տևողությունը 35 րոպե։
Գնդակներ
Պարապմունք 3 - 5 տարեկան երեխաների համար` ուղղված ֆիզիկական ունակությունների զարգացմանը։
Պարապմունքներն ընթանում են շարժուն խաղերի միջոցով` տարբեր չափերի գնդակների կիրառմամաբ։ Ուղղված են խոշոր
մոտորիկայի,կորդինացիայի զարգացմանը։ Պարապմունքի տևողությունը 35 րոպե։
Յոգա
Պարապմունք 6 - 9 տարեկան երեխաների համար, հաթհա յոգայի ադապտացված համակարգ է, մարմնամարզություն երեխաների համար։ Սրանք ճկունության, կորդինացիայի, հավասարակշռության զգացումի և ուշադրության կենտրոնացման զարգացմանը նպաստող մարզումներ են երեխաների համար։ Պարապմունքի տևողությունը 45 րոպե։
Մարտարվեստ
Պարապմունք 6 - 9 տարեկան երեխաների համար, որի մեջ զուգակցվում են կարատեի, բոքսի և քիքբոքսինգի տարրերը։ Պարապմունքի տևողությունը 45 րոպե։
Լինել բարեկազմ
Պարապմունք 6-9 տարեկան երեխաների համար,որը ուղղված է մկանային կորսետի ամրապնդմանը,կեցվածքի բարելավմանը։ Պարապմունքի տևողությունը 45 րոպե։
Կերտում ենք մեր մարմինը
Ուժային պարապմունք է 6-9 տարեկան երեխաների համար, որը նպաստում է մեջքի մկանների ամրապնդմանը, զարգացնում է ուժը և դիմացկունությունը։ Պարապմունքի տևողությունը 45 րոպե։
Սպորտային խաղեր
Պարապմունք 6-9 տարեկան երեխաների համար` ուղղված բոլոր ֆիզիկական հատկությունների զարգացմանը` օգտագործելով սպորտային խաղերի տարրերը։ Պարապմունքի տևողությունը 45 րոպե։
Խորեոգրաֆիա
Դասական պարարվեստի դաս 6-9 տարեկան երեխաների համար։ Պարապմունքի տևողությունը 45 րոպե։
Լող
Լողի պարապմունքներ 6-9 տարեկան երեխաների համար։ Հատուկ գույքի օգտագործմամբ երեխաներին սովորեցնում են լողի տեխնիկան։ Պարապմունքի տևողությունը 45-55 րոպե։
Պարեր
Պարային դասեր 6-9 տարեկան երեխաների համար, որն իր մեջ ներառում է ”HipHop”, “R&B” և այլ պարեր, որոնք ուղղված են կոորդինացիայի և ռիթմի զգացողության զարգացմանը։ Պարապմունքի տևողությունը 55 րոպե։
Աէրոբիկա
Դասական աէրոբիկայի դաս ` 6-9 տարեկան երեխաների համար։ Պարապմունքի տևողությունը 45 րոպե։
Ստեպ
Պարապմունք 6-9 տարեկան երեխաների համար` ստեպ հենահարթակի օգտագործմամբ։ Պարապմունքի տևողությունը 45 րոպե։




