Անհնար է պատկերացնել որևէ ժամանակակից ֆիթնես ակումբ առանց խմբակային պարապմունքների. դասական աէրոբիկա, պարային դասընթացներ, ստեպ, քիքբոքսինգ, ֆիթ բոլ, պիլատես, ստրեչ, յոգա և այլն։

Խմբակային ծրագրերի բազմազանությունը հնարավորություն կտա Ձեզ ընտրել Ձեր ցանկություններին ու հնարավորություններին համապատասխան պարապմունքներ, որոնք ըստ բարդության բաժանվում են հետևյալ երեք խնբերի.

1 խումբ -  Պատրաստվածության ցածր մակարդակ ունեցող մարդկանց, սկսնակների համար են նախատեսված այս պարապմուննքները,որտեղ մարզիչը հիմնական ուշադրությունը սևեռում է շարժումների կատարման տեխնիկային և շարժողականության կատարելագործմանը:

2 խումբ -  Պատրաստվածության միջին մակարդակ ունեցող մարդկանց համար են նախատեսված այս պարապմունքները։

3 խումբ -  Պատրաստվածության բարձր մակարդակ ունեցող մարդկանց համար են նախատեսված այս պարապմունքները։

Բոլոր պարապմունքներին կարող եք մասնակցել ըստ հատուկ մշակված դասացուցակի: