Orange Fitness ակումբում բացի խմբակային պարապմունքներից , մարզասրահից ու լողավազանից, Դուք
կարող եք անհատական պարապմունքներ անցկացնել մարզիչի հետ։ Ձեզանից յուրաքանչյուրը կարող է ընտրել «իր» մարզչին և ընտրել ակումբում առաջարկվող ծրագրերից ցանկացածը։
Անկախ նրանից, թե ինչ նպատակ եք Դուք հետապնդում, լինի դա բուժիչ, նիհարելու, ճկունություն ձևավորելու, մկաններն ամրապնդելու կամ էլ առանձին մկանային խմբերի առավել մանրակրկիտ աշխատանքի համար, մարզիչը կազմում է պարապմունքների անհատական ծրագիր` հիմնվելով Ձեր ֆիզիկական վիճակի թեսթավորման և ֆիթնես - բժշկի խորհուրդների վրա։
Աշխատելով անհատական մարզչի հետ` Դուք կկարողանաք ճշգրտորեն տիրապետել վարժությունների կատարման տեխնիկային ու կենտրոնանալ մարզումների վրա, ինչը ավելի արագ կմոտեցնի Ձեզ Ձեր նպատակին ։
Ձեր մարզիչը կպատմի, թե որ մկաններն են աշխատում տվյալ պահին, կսովորեցնի զգալ Ձեր մկանների աշխատանքը պարապմունքի ընթացքում։ Անհատական պարապմունքների ժամանակ Դուք ոչ միայն գտնվում եք պրոֆեսիոնալների հսկողության տակ , այլև կատարում եք բազմազան վարժություններ, ստանում խորհուրդներ ճիշտ սնվելու համար, ինչը Ձեզ հնարավորություն կտա ևս մի քայլով մոտենալ Ձեր նպատակին։ Նման պարապմունքների ժամանակ յուրաքանչյուրն իր համար գտնում է իր առավելությունները. պրոֆեսիոնալների խորհուրներ, պարապմունքների ընթացքում ընկերակցություն, հոգեբանական օգնություն մինչև պարապմունքը, դրա ընթացքում և դրանից հետո։




