Ջուրը կախարդական տարերք է, որից սկիզբ է առել է կյանքը։ Ջուրն օգնում է թուլացնել ողջ օրվա ընթացքում կուտակված ֆիզիկական հոգնածությունն ու էմոցիոնալ լարվածությունը, ջուրն օգնում է թարմանալ, կամ ընդհակառակը ` թուլանալ։ Ջուրն ունիվերսալ է ։
Մեր ակումբում գործում են բացօթյա և փակ լողավազաններ,ջակուզիներ։ Փակ լողավազանը 25 մետրանոց է և ունի մաքրման օզոնային ֆիլտրացիա։ Բաց լողավազանը գտնվում է ակումբի տանիքում, այն հիանալի վայր է ամռանը արևայրուք ընդունելու և հաճելի ժամանց անցկացնելու համար։
Եկեք օգտագործենք ջրի ուժը մեր բարօրության համար։ Առավել ևս, որ Orange Fitness–ում դրա համար ստեղծված են բոլոր պայմանները։




