Ամեն անգամ տոների նախօրեին, հոբելյաններից, կորպորատիվ միջոցառումներից ու ծննդյան տոներից առաջ Ձեզ միշտ մի հարց է մտահոգում. ի՞նչ ընտրել, որպեսզի նվերը հիշվի, դառնա իսկապես թանկագին և լինի նրա ճաշակին համապատասխան։ Նվիրե՛ք Ձեր սիրելիներին ու հարազատներին, գործընկերներին ու բարեկամներին իսկապես յուրահատուկ մի բան։ Նվիրե՛ք հոգեկան և ֆիզիկական ներդաշնակության զգացումը։ Հավատացե՛ք, այսպիսի նվերը կդառնա յուրահատուկ և կհիշվի շատ երկար։

Mandarin SPA-ն առաջարկում է օգտվել Նվեր-սերտիֆիկատից,որը կբավարարի անգամ ամենանրբաճաշակ մարդկանց, նրանց պահանջներն ու հնարավորությունները։

Նվեր-Սերտիֆիկատի ձևավորման յուրահատուկ ոճը Ձեզ կազատի նվերը փաթեթավորելու խնդրից։

Բովանդակությունը. Նվեր-Սերտիֆիկատները կարող են լինել երեք տեսակի.

Դրամական սերտիֆիկատ - Դուք նշում եք որոշակի դրամական միավոր, որի չափին համապատասխան սերտիֆիկատի տերը, ըստ իր հայեցողության, կարող է օգտվել կենտրոնի բոլոր ծառայություններից

Ծրագրային սերտիֆիկատ- Դուք ընտրում եք մեր կենտրոնի կողմից մշակված SPA ծրագրերից մեկը, որը համապատասխանում է տվյալ անձի սեռին, տարիքին, նախասիրություններին:

Անհատական սերտիֆիկատ - SPA կենտրոնի հմուտ և արհեստավարժ մասնագետները կօգնեն կազմել Ձեր անհատական SPA ծրագիրը` Ձեր իսկ նախասիրություններին համապատասխան։

Գեղեցիկ և խոսուն անուններով SPA փաթեթները Ձեզ հնարավորություն կտան շատ արագ և անսխալ կերպով կատարել նվերի ճիշտ ընտրություն։