Յուրաքանչյուր կին ցանկանում է գեղեցիկ ու խնամված երևալ… Ցանկացած կին, ցանկացած տարիքում ուզում է իրեն երջանիկ զգալ այն գաղափարից, որ ինքը հիանալի տեսք ունի… Դրան հասնելու համար պետք է հետևել մարմնի խնամքին, քանի որ միայն այդ դեպքում տեսքը շատ ավելի գեղեցիկ և հաճելի կլինի։
Պետք չէ մոռանալ ձեռքերի մասին, քանի որ դրանք էլ խնամքի կարիք ունեն։ Բայց մանիկյուրի գործընթացը միայն գեղեցիկ, հարթ, լաքապատ եղունգներ ստեղծելը չէ։ Պեդիկյուրը միայն էսթետիկական հաճույք չէ. այն նաև հիգիենիկ գործընթաց է, որը պետք է կատարել առնվազն ամիսը մեկ անգամ։ Ժամանակակակից պեդիկյուրը միայն ոտնաթաթի խնամքը չէ։ Մեզ մոտ այցելելով Դուք կզգաք, որ մեր մասնագետը հաշվի կառնի ոչ միայն ոտքերի հետ կապված խնդիրները, այլև հաճախորդի հիվանդությունները, նրա հոգեկան վիճակն ու տրամադրությունը։ Որակյալ մատուցված ծառայությունները ոչ միայն բարձրացնում են տրամադրությունը, այլև մարդու ինքնագնահատականը։ Պետք է խոստովանել, որ իդեալական ոտքեր ունեն նրանք, ովքեր «ոչինչ չեն անում»։ Բայց այդպիսիները քիչ են։ Որքան մեծ խնդիրներ են առաջացնում կոշտուկներն ու ներաճած եղուգները, էլ չենք խոսում ճաքերի ու թեփոտության մասին։
Եղունգների խնամքը նաև ձեռքերի մաշկի խնամք է ։ Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.
1. Դասական մանիկյուր – պեդիկյուր
2. ՍՊԱ մանիկյուր – պեդիկյուր
3. Չոր մանիյուր-պեդիկյուր
4. Պարաֆինային թերապիա
5. Եղունգների աճեցում




