Մարզադահլիճ

Հսկայական մարզադահլիճը (700 ք.մ. ընդհանուր մակերեսով) հագեցած է Gym 80 և Motus ֆիրմաների պրոֆեսիոնալ մարզասարքերով , որոնք ըստ արժանվույն գնահատվում են ինչպես ֆիթնեսի սիրահարների, այնպես էլ պրոֆեսիոնալների կողմից։

Gym 80-ը պրեմիում կարգի պրոֆեսիոնալ ուժային սարքավորումներ արտադրող համաշխարհային ամենահայտնի ֆիրմաներից է, որն առաջին հերթին աչքի է ընկնում գերմանական որակի բարձր չափանիշներով և բազմակողմանիությամբ։ Gym 80-ը «Body Life Awards» մրցանակաբաշխության 2007 թվի հաղթողն է «Լավագույն ուժային սարք» անվանակարգում, ինչպես նաև «FIBO Innovation Awards» մրցանակաբաշխության 2008 թվի հաղթողը։

Իսկ Motus ընկերության կարդիոմարզասարքերը առանձնանում են բարձր որակով, հուսալիությամբ և հարմարավետությամբ։

Մեր դահլիճում առկա են մարզասարքեր, որոնք մշակված են կենսամեխանիկայի վերջին նվաճումների հիման վրա։ Հարմար ձևն ու կենսամեխանիկական առանձնահատկությունների ճշգրիտ բնութագրերը ապահովում են օգտագործման հարմարավետությունն ու պարապմունքների ժամանակ շարժումների միանգամայն բնական ընթացքը

Մարզադահլիճը բաժանված է 3 գոտիների

- կարդիոմարզասարքերի գոտի
- ուժային մարզասարքերի գոտի
- ազատ քաշերի գոտի

Պարապմունքների ընթացքում երաժշտության ուղեկցումը կնպաստի Ձեր տրամադրության և պարապմունքների արդյունավետության բարձրացմանը։