Ֆիթնես թեսթավորում

Ինչու՞ է հարկավոր ֆիթնես բժշկի խորհրդատվությունը
Ամենակարևորը առաջնային թեսթավորումն է, որի նպատակը տվյալ անձի ֆիզիկական պատրաստվածության աստիճանն ու նախատեսվող մարզումների ծրագրային քաղաքականության մշակումն է։ Առաջնային թեսթավորումը հատկապես կարևոր է հղիների , 40 տարին լրացած անձանց, բժշկական ինչ-ինչ սահմանափակումներ ունեցող մարդկանց և նրանց համար, ովքեր երբևէ պարապմունքների չեն հաճախել։ Մի խոսքով` առաջնային թեսթավորումը նրանց համար է, ում ֆիզիկական ծանրաբեռնվածության ծավալը որոշելն առավել արդիական է ու կարևոր։ Ֆիթնես բժիշկը կպարզի ակումբ հաճախելու նպատակը, կհամադրի դրանք Ձեր օրգանիզմի հնարավորությունների հետ և կտեղեկացնի պարապմունքների ծանրաբեռնվածության, տեսակի, բնույթի, հաճախականության և տևողության , ինչպես նաև սննդակարգի և խմելու ռեժիմի մասին։

Անթրոպոմետրիկ թեսթավորումը հնարավորություն կտա.

Պարզել մարմնի բաղադրությունը. ներմաշկային ճարպի և մկանների զանգվածը, դրանց մարմնի տարբեր մասերում առկայության քանակությունը , ներքին օրգանների և կմախքի քաշը

Մշակել ֆիթնես պարապմունքների անհատական ծրագիր` հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնահատկությունները

Խորհրդատվություն կազմակերպել սննդի և սննդային հավելանյութերի օգտագործման հարցում

Ձեր հանդեպ հետագա հսկողությունը հնարավորություն կտա ժամանակին արձագանքել կառուցվածքի փոփոխություններին , ուղղումներ մտցնել գոյություն ունեցող մարզումների մեջ և մշակել նոր ծրագրեր: