Ջրային աէրոբիկա


Փակ լողավազանում անցկացվում են ջրային աէրոբիկայի խմբակային պարապմունքներ, որոնք բաժանվում են պատրաստվածության 3 խմբերի` սկսնակների, միջին պատրաստվածության և բարձր պատրատվածության։

AQUA Basic
Այս դասընթացը կարելի է համարել ջրային աէրոբիկայի ներածությունը, որը նպաստում է բազային տեխնիկայի յուրացմանը։Պարապմունքի տևողությունը 45 րոպե է։

AQUA Noodles
Հատուկ /նուդլս/ սարքավորումների կիրառմամբ ուժային պարապմունք է ջրի մեջ։ Մարզումը նպաստում է բոլոր մկանային խմբերի ամրապնդմանն ու ճարպային զանգվածի նվազմանը։ Պարապմունքի տևողությունը 55 րոպե է։ Խորհուրդ է տրվում կիրառել AQUA Basic դասընթացն անցնելուց հետո։

AQUA Dumbbells
Հատուկ սարքավորումների / ծանրագնդեր/ կիրառմամբ ուժային պարապմունք է ջրի մեջ։ Մարզումը նպաստում է ուսագոտու մկանների ամրապնդմանը։ Պարապմունքների տևողությունը 55 րոպե է։ Խորհուրդ է տրվում կիրառել AQUA Basic դասընթացն անցնելուց հետո։

AQUA Runner
Ուժային պարապմունք է` առանց ջրի հատակին հենման ։ Մարզումը նպաստում է խոշոր և «խորը» մկանային խմբերի ամրապնդմանն ու ճարպային զանգվածի նվազմանը։ Պարապմունքի տևողությունը 45 րոպե է։ Խորհուրդ է տրվում կիրառել AQUA Basic դասընթացն անցնելուց հետո։

AQUA ABS
Ուժային դասընթաց է որովայինի մկանների ամրապնդման (ուղիղ և թեք) , ինչպես նաև ձգման վարժությունների համար։ Նույնպես խորհուրդ է տրվում կիրառել AQUA Basic դասընթացն անցնելուց հետո։ Նախատեսված է պատրաստվածության ցանկացած մակարդակի համար ։ Պարապմունքի տևողությունը 45 րոպե է։

AQUA Mix
Հատուկ սարքավորումների(ծանրագնդեր, գոտիներ, նուդլս) կիրառմամբ ուժային պարապմունք է ջրի մեջ։ Պարապմունքը նախատեսված է բոլոր մկանային խմբերի ամրապնդմանն ու ճարպային զանգվածի նվազմանը։ Պարապմունքի տևողությունը 50 - 55 րոպե է։