Pilates
Ուժային վարժությունների յուրահատուկ համակարգ է, որն ուղղված է մկանային անհավասարակշռության
վերացմանը , ճիշտ կեցվածքի ձևավորմանն ու ճկունությանը։ Pilates համակարգով պարբերաբար զբաղվելու դեպքում կունենաք
համաչափ մարզված մարմին, կմոռանաք մեջքի ցավերի ու անքնության մասին։ Խորհուրդ է տրվում պատրաստվածության ցանկացած
մակարդակի դեպքում։ Պարապմունքի տևողությունը 55 րոպե է։
Stretch
Վարժությունների համակարգ է, որն ուղղված է ձիգ, ճկուն և ճիշտ կեցվածքի կառուցմանը։ Խորհուրդ է տրվում
պատրաստվածության ցանկացած մակարդակի դեպքում։ Պարապմունքի տևողությունը 45 րոպե է։
Yoga
Մարմնի և ոգու հարմոնիայի հասնելուն ուղղված դասընթաց է։ Հնագույն ասաների փորձառությունը
հնարավորություն կընձեռի զարգացնել ճկունություն, ամրացնել մեջքի մկաններն ու ուղղել կեցվածքը։ Խորհուրդ է տրվում
պատրաստվածության ցանկացած մակարդակի դեպքում։




